Հայերեն
ENGLISH
Русский
Española
中文

Մենք աշխարհը փոխում ենք

Կենսատեխնոլոգիայի Միջոցով

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Վերականգնել Մոլորակի Բնական Հավասարակշռությունը

1919թ. հունգարացի գյուղատնտեսական ինժեներ Քարոլի Էրեկին աշխարհին ներկայացրեց կենսատեխնոլոգիան, ինչպես նաև՝ ծանոթացրեց օգտակար մթերքների ստեղծման համար կենդանի օրգանիզմների օգտագործման, արտադրական խնդիրների կատարման և գլոբալ հարցերի լուծման գիտության հետ: Մեկ դար անց Միրայ-ը օգտագործում է կենսատեխնոլոգիան՝ երկրագնդի բնական բալանսը վերականգնելու համար, օգտագործելով հեղափոխական պրոբիոտիկներ, որոնք վերափոխում են ողջ աշխարհում արտադրվող և սպառվող սննդամթերքները։ Մենք միավորում ենք գիտական և պարգևների արժանացած մտքերը՝ մեր մոլորակի բժշկական, բնապահպանական և գյուղատնտեսական խնդիրները լուծելու, ինչպես նաև կայուն ապագա ձևավորելու նպատակով:

ՄԻՐԱՅ-Ը ՀԱՅԻ ՓԱՅԼՈՒՆ Մտքի

Արգասիքն Է

Մեր արտադրանքը հիմնված է հայ ՆՇԱՆԱՎՈՐ միկրոկենսաբան Ալեքսանդր Սելիմյանի կատարած հետազոտությունների վրա։ Սելիմյանը ծնվել և մեծացել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Գերազանց ավարտելով  ուսումը, նա իր ողջ կյանքը նվիրել է գիտությունն առաջ մղելուն: Հեղինակավոր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում կենսատեխնոլոգիայի ոլորտում իր թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո, նա դարձավ ավելի քան 30 արտոնագրերի հեղինակ, հրապարակել է ավելի քան 60 ակադեմիական հոդվածներ և աշխատություններ, ինչպես նաև աշխատել և համագործակցել է աշխարհի տարբեր ընկերությունների և ինստիտուտների հետ: Նա զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կենսատեխնոլոգիայի ինստիտուտում՝ տեխնոլոգիական ղեկավարի, և Հ.Հ. միկրոկենսաբանության ինստիտուտում՝ ղեկավարի տեղակալի պաշտոնները: Նա նաև ղեկավարել է կենսատեխնոլոգիայի ընկերություններ Հունգարիայում, Կիպրոսում և ներկայումս հանդիսանում է Հ.Հ. տեխնոլոգիական ակադեմիայի պատվավոր անդամ:

1990-ականներին Ալեքսանդր Սելիմյանը երկարատև միկրոկենսաբանական ընտրության և անջատման եղանակով կովի կաթի մեջ հայտաբերեց բացառիկ կաթնաթթվային բակտերիաներ, որոնք իրենց մեջ պարունակում են միլիարդավոր ամինաթթուներ թողարկելու ունակություն և էապես ազդում են մարդկանց և կենդանիների առողջության վրա: Նա մշակեց այդ հրաշագործ միկրոբներին կաթից, ինչպես նաև՝ կաթի մեջ խմորման արդյունքում ստացմամբ դուրս բերելու արտոնագրված մեթոդը, որպեսզի այդ կերպ ակտիվացնի նրանց ունակությունը, և այդ ամենի հիման վրա ստեղծեց պատմության մեջ ամենահզոր պրոբիոտիկներից մեկը: Սակայն ինչպես դա հաճախ լինում է իրենց ժամանակից առաջ ընկած մեծ հայտնագործունների մեծամասնության դեպքում, նրա հայտնագործությունը նույնպես չարժանացավ մասսայական արտադրության։ Տարիներ անց գիտնականը հանդիպեց սերիական ձեռնարկատեր՝ Սարգիս Բունիաթյանին, ով բարձր գնահատելով նրա այդ նախագիծը, նոր շունչ տվեց նրա մտահղացումներին և գաղափարներին։ Նա հիմնադրեց Միրայ Կենսատեխնոլոգիական ընկերություն-ը՝ այդ գյուտը աշխարհով մեկ տարածելու պատրաստակամությամբ: Միրայ-ը ճապոներեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է ապագա և Սելիմյանի այս անզուգական աշխատանքի շնորհիվ մեր մոլորակին պայծառ ապագա է սպասվում։

ներկայացնում ենք

Հայպրոբիոտիկներ

Մարդիկ և կենդանիները կիսում են իրենց օրգանիզմը տրիլիոնավոր միկրոբների հետ: Վերջիններս իրենցից ներկայացնում են ինչպես բարենպաստ, այնպես էլ՝ վնասակար օրգանիզմներ, որոնք վերահսկում են մեր առողջության բոլոր կողմերը և ապահովում են մեր օրգանիզմի ճիշտ գործունեությունը: Պրիբիոտիկները իրենցից ներկայացնում են սննդային մանրաթելեր, որոնք սնվում են բարենպաստ բակտերիաներով: Պրոբիոտիկները իրենցից ներկայացնում են բարենպաստ բակտերիաներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը՝ պայքարելով վնասակար բակտերիաների դեմ: Հակաբիոտիկները իրենցից ներկայացնում են հակամիկրոբային նյութեր, որոնք սպանում են բակտերիաները կամ կանխում դրանց բազմացումը:

Հայպրոբիոտիկ տերմինը առաջարկվել է ձեռնարկատեր Սարգիս Բունիաթյանի կողմից, միկրոօրգանիզմները բացատրելու համար, որոնք արտադրական ազդեցություն են ունենում՝ բարելավելով կենդանի էակների առողջությունը: Հայպրոֆիդը հանդիսանում է առաջին հայպրոբիոտիկը, որը կարող է օրգանապես խթանել կենդանիների աճը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և փոխարինել հակաբիոտիկներին արդյունաբերաան մակարդակի վրա:

ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ

Հետազոտություն և Արտադրություն

Հայպրոֆիդ

ՄԵՐ ՊՐՈԲԻՈՏԻԿԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայպրոհումուս

ՄԵՐ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԸ

Հայպրոակուա

ՄԵՐ ՋՐԱՅԻՆ ՊՐՈԲԻՈՏԻԿԸ

Շուտով

Հայպրոփիլ

ՄԵՐ ՊՐՈԲԻՈՏԻԿԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Շուտով