Հայերեն
ENGLISH
Русский
Española
中文

Ամինաթթուներ

ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԸ

Յուրաքանչյուր կենդանի բջիջ օգտագործում է ամինաթթուներ՝ սպիտակուց ստեղծելու նպատակով և դրանք ղեկավարում են ողջ մետաբոլիկ գործընթացն օրգանիզմի մեջ: Ի սկզբանե ամինաթթուները ստեղծվել են ածխածնից, ջրածնից, ազոտից և թթվածնից: Բնության մեջ հարյուրավոր ամինաթթուներ են բացահայտվել բնության մեջ, սակայն գոյություն ունեն 20 առաջնային, կամ՝ ալֆա ամինաթթուներ, առանց որոնց ողջ կյանքը պարզապես կանգ կառներ: Բույսերն ու այլ օրգանիզմները կարող դրանք արտադրել հիմքից։ Սակայն մարդիկ և կենդանիները կարող միայն արտադրել դրանց մի մասը միայն իսկ մյուս մասը պետք է համալրվի սննդի միջոցով։ Վերջիններս դասակարգվում են որպես էական ամինաթթուներ, և եթե օրգանիզմը չի ստանում անգամ դրանցից մեկի բավարար չափաբաժինը, ապա դրա վիճակը սկսում է վատթարանալ:

Հայպրոֆիդն իր մեջ ներառում է 20 ալֆա ամինաթթուներից 15-ը, որոնք են՝ ալանին, արգինին, ասպարգին, ցիսթեին, գլուտամինային թթու, գլուտամին, գիստիդին, լեյցին, լիզին, մեթիոնին, ֆենիլալինին, պրոլին, սերին, տրիպտոֆան և վալին: pH սանդղակը չափում է թթվայնությունը 0-ից մինչև 14-ի տիրույթում, որտեղ 7-ը հանդիսանում է չեզոք, ավելի ցածր նիշերը հանդիսանում են թթվային, իսկ բարձրերը՝ հիմքային կամ բազային: Հիպրոկերակրումը հասել է pH սանդղակով 3,1 բացառիկ ցուցանիշի, և հենց նրա 100 գրամում պարունակվում են ավելի քան 10 գրամ կամ միլիարդավոր կաթնաթթվային բակտերիաներ և ամիանթթուներ: Շարունակեք →

Ասպարագին

Առաջին ամինաթթուն հայտնաբերվել է 1806 թ., երբ ֆրանսիացի քիմիկոսներ Լուի Նիկոլա Վոկելինը և Պյեռ Ժան Ռոբիկը ծնեբեկից անջատեցին միացությունը, որը հետագայում անվանեցին ասպարագին: Վերջինս բարձրացնում է հոգնածության հանդեպ կայունությունը, բարելավում է լյարդի նորմալ գործունեությունը և կանոնավորում է հավասարակշռությունը նյարդային համակարգի ներսում:

Ցիսթեին

Ցիսթեինը պատասխանատու է բոլոր վնասակար ազդեցություններից օրգանիզմը պաշտպանելու համար՝ լեյկոցիտների ակտիվության բարձրացման միջոցով: Այն ունի զգալի նշանակություն մաշկի ձևավորման և դետոքսիզացիայի, մազերի ու եղունգի հյուսվածքների վերականգման, ինչպես նաև հակաօքսիդիչների թողարկման համար: Այն նաև նվազեցնում է ծերացման ազդեցությունները և պաշտպանում է ուղեղը և լյարդը այն վնասից, որը պատճառում են ալկոհոլը, ծխախոտը, դեղորայքն ու ճառագայթումը: Ցիստեինը հայտնաբերվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ուիլյամ Հայդ Վոլարթոնի կողմից, ով հայտնի է նաև պալադիում և ռադիում քիմիական տարրերի հայտնագործմամբ:

Լեյցին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Լեյցինը մշակվել է արյան մեջ շաքարի կարգավորմանն օգնելու նպատակով, նպաստում է մկանների և ոսկորների հյուսվածքների աճին ու վերականգնմանը, ինչպես նաև թողարկում է աճի հորմոններ: Այն առաջին անգամ հայտնաբերվել է իր ոչ մաքուր տեսքով պանրում 1818 թ., ֆրանսիացի քիմիկոս Ժոզեֆ Լուի Պրուստի կողմից: Բառացիորեն մեկ տարի անց այն հայտնաբերվեց իր բյուրեղային մաքուր ձևով մկանների և բրդի մեջ Հենրի Բրաքոնոտի կողմից:

Գլիցին

Գլիցինը զգալի նշանակություն ունի կմախքի մկանների, հյուսվածքների և մարդու ամբողջական կազմվածքի զարգացման և որակի, ինչպես նաև՝ նուկլեինաթթուների սինթեզի համար: Առանց գլիցինի մարմինը ի վիճակի չի լինի վերականգնել վնասված հյուսվածքները, իսկ կենտրոնական նյարդային ու մարսողական համակարգերը չեն կարող գործել: Գլիցինը հայտնաբերվել է 1820 թ., ֆրանսիացի քիմիկոս Հենրի Բրաքոթոնի կողմից, երբ նա տրոհել է ժելատինը, այն եռացնելով ծծմբաթթվի հետ:

Ասպարգինաթթու

Ասպարգինաթթուն անհրաժեշտ է դիմացկունության, ինչպես նաև՝ ուղեղի և նյարդային համակարգի առողջության համար: Այն պատասխանատու է ուղեղը սուր մտքով պահելու համար, ինչպես նաև՝ բջիջներից ավելորդ թույները հեռացնելու, իմունային համակարգը ամրապնդելու և բջջային էներգիան գեներացնելու համար: Այն հայտնաբերվել է 1827 թ., ֆրանսիացի քիմիկոսներ Ավգուստ-Արթուր Պլիսոնի և Էոյեն-Օսիան Անրիի կողմից՝ ասպարագին ամինաթուն տրոհելու շնորհիվ:

Տիրոզին

Տիրոզինը նպաստում է ուղեղում նեյրոտրանսմիթերներին և օգնում է թողարկել այնպիսի հորմոններ, ինչպիսիք են ադրենալինը, նորադրենալինը, դոֆամինը, մելանինը, տիրոքսինը և տրիյդոտիրոնինը: Այն առաջին անգամ հայտնաբերվել է պանրում, 1846 թ., գերմանացի քիմիկքս Ջուսթուս ֆոն Լիեբիքի կողմից, ով իր մեծ ավանդն ունեցավ գյուղատնտեսական և կենսաբանական քիմիայում և համարվում է օրգանական քիմիայի հիմնադիրը:

Ալանին

Ալանինը ամրապնդում է իմունային համակարգը, պաշտպանում է բջիջները՝ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ժամանակ ստացած վնասվածքներից, ինչպես նաև ծառայում է որպես մկանների, ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի համար էներգիայի կարևոր աղբյուր: Այն առաջին անգամ սինթեզվել է 1850 թ., գերմանացի քիմիկոս Ադոլֆ Սթրեքետի կողմից, դրանից տարիներ առաջ՝ 1875-ին այն հայտնաբերվել էր սպիտակուցում:

Սերին

Սերինը զգալի նշանակություն ունի ուղեղի զարգացման և մետաբոլիզմի հարցում: Այն կրիտիկական դեր է խաղում սպիտակուցների, նուկլեոտիդների, նեյրոտրանսմիթերի և լիպիդների սինթեզում: Չնայած այն փաստին, որ Սերինը հանդիսանում է սպիտակուցից ստացվող ամենաբարդ ամինաթթուներից մեկը, այն զարմանալիորեն բավական վաղ է հայտնաբերվել մետաքսում 1865 թ., գերմանացի քիմիկոս Էմիկ Կրամերի կողմից, իսկ հետագայում սինթեզվել է ականավոր քիմիկոս-օրագանաբաններ Էմիլ Ֆիշերի և Հերման Լեյչի կողմից, 20-րդ դարի սկզբին:

Գլուտամինաթթու

Գլուտամինաթթուն նպաստում է ուղեղի գործունեությանը և բարելավում է ինտելեկտը, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է Պարկինսոնի հիվանդությունը, հոգնածությունը, մտավոր տկարությունը, շիզոֆրենիան, մկանային դիստրոֆիան և ալկոհոլիզմը բուժելու նպատակով: Այն հայտնաբերվել է հացահատիկի գլյուտենում 1866 թ., գերմանացի քիմիկոս Կարլ Ռիթհաուզի կողմից:

Ֆենիլալանին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Ֆենիլալանինը հայտնաբերվել է լյուպինի (թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող բույս) ծիլերում, 1879 թ., քիմիկոսներ Էռնստ Շչուլզեի և Յոհան Բարբիերիի կողմից և հանդիսանում է գերակայելի ուղեղի հիվանդությունների համար: Ֆենիլալանինի սակավությունը հանգեցնում է էներգիայի նվազմանը, հիշողության հետ կապված խնդիրների, ընկճախտի, խառնաշփոթության հակվածության, ցածր զգոնության, ինչպես նաև ախորժակի բացակայությանը:

Գլյուտամին

Գլյուտամինի նպատակն է իմունային համակարգը պաշտպանելը, այնպիսի վնասակար թույների, ինչպիսին է ամոնիակը, ինչպես նաև՝ առողջ որովայնի պահպանումը: Այն հայտնաբերվել է ճակնդեղի հյութում 1883 թ., գերմանացի քիմիկոս Էռնստ Շչուլզեի կողմից և հանդիսանում է մարդու օրգանիզմում ամենատարածված և ունիվերսալ ամինաթթուն:

Արգինին

Արգինինը նախատեսված է իմունային համակարգի ամրապնդման, վերքերի ապաքինման, հիվանդությունների դեմ պայքարի, օրգանիզմից հորմոններն անջատելու և ամոնիակի հեռացման համար: Այն հայտնաբերվել է 1883 թ., լյուպինի սածիլի էկստրակտում, գերմանացի քիմիկոս Էռնստ Շչուլզեի կողմից:

Լիզին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Լիզինն օգտակար է որպես շինարարական բլոկ օրգանիզմում բոլոր սպիտակուցների համար: Այն օգնում է զարգացնել մկաններն ու կալցիումի ներծծման գործում գլխավոր դերն է խաղում: Լիզինը նաև օգնում է վիրահատություններից և վնասվածքներից հետո վերականգնմանը, ինչպես նաև՝ օրգանիզմում հորմոններ, ֆերմենտներ և հակամարմիններ թողարկելուն: Այն հայտնաբերվել է 1889 թ., կաթի սպիտակուցում գերմանացի քիմիկոս Հենրիխ Դրեչսելի կողմից:

Գիստիդին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Գիստիդինը նպաստում է աճին, արյան բջիջների ստեղծմանն ու հյուսվածքների վերականգմանը: Այն նաև օգնում է նյարդային բջիջների վրա հատուկ ծածկույթ տեղակայելուն: Օրգանիզմը վերափոխում է գիստիդինը գիստամինի, ինչը շատ կարևոր նշանակություն ունի իմունիտետի, վերարտադրողական առողջության և մարսողության համար: Օրգանիզմը նաև ունի դրա կարիքը այնպիսի անհրաժեշտ միկրոէլեմենտների կարգավորման ու օգտագործման հարցում, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մոլիբդենը, ցինկը և մանգանը: Գիստիցինը հայտնաբերվել է գերմանացի կենսաքիմիկոս Ալբրեխթ Կոսելի և շվեդ քիմիկոս և ֆիզիոլոգ Սվեն Գուստաֆ Գեդինի կողմից միաժամանակ, սակայն իրարից անկախ, 1896 թ.:

Պրոլին

Պրոլինը անհրաժեշտ է ոսկորի, մաշկի և կռճիկների կազմավորման համար, այն նպաստում է սրտի մկանների ամրապնդմանն ու կարևոր նշանակություն ունի հոդերի և ջիլերի պատշաճ գործունեության համար: Այն նաև էական նշանակություն ունի արյան շրջանառության և ողջ օրգանիզմում ճնշման համապատասխան մակարդակի կարգավորման հարցում: Այն հայտնաբերվել է 1900 թ., գերմանացի քիմիկոս Ռիխարդ Ուիլսթաթերի կողմից:

Տրիպտոֆան

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Տրիպտոֆանը կարգավորում է տրամադրությունը և ֆերմենտների, կառուցվածքային սպիտակուցների, սորոտոնինի, մելատոնինի և նեյրոտրանսմիթերների համար հանդիսանում է գլխավոր շինարարական բլոկ: Այն նպաստում է ավելի առողջ և որակյալ քնին և օգնում է պայքարել ընկճախտի և տագնապի զգացման դեմ: Այն հայտնաբերվել է 1901 թ., անգլիացի կենսաքիմիկոս Ֆրեդերիկ Հոփքինսի կողմից:

Վալին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Վալինը նպաստում է մկանների աճին և հյուսվածքների վերականգնվելուն, բարձրացնում է էներգիան և դիմացկունությունը, կարգավորում է իմունային համակարգը և բալանսավորում է օրգանիզմում ազոտի քանակությունը: Այն հայտնաբերվել է 1901 թ., գերմանացի քիմիկոս Էմիլ Ֆիշերի կողմից:

Իզոլեյցին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Երեք ամինաթթուներ՝ իզոլեյցինը, լեյցԻնը և վալինը կազմում են օրգանիզմում սպիտակուցների բոլոր ամինաթթուների մոտ 70%-ը: Գերմանացի կենսաքիմիկոս Ֆելիքս Եհրիշը հայտնաբերել է իզոլեյցինը հեմոգլոբինի սպիտակուցում 1903 թ.: Այն առանցքային դեր է խաղում սպիտակուցի ձևավորման, արյան մեջ շաքարի կարգավորման, սննդի յուրացման և էներգիայի ապահովման գործում, միաժամանակ նպաստելով աճին ու առողջության պահպանման գործընթացներին:

Մետիոնին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Մետիոնինն արտադրում է կարևոր մոլեկուլներ, կարգավորում է բջիջների նորմալ գործունեությունը, նպաստում է աճին, վերականգնում է մաշկը, բարձրացնում է մեզի թթվայնությունը, բարելավում է վերքերի ապաքինումը և բուժում է այնպիսի տարբեր հիվանդություններ, ինչպիսին է, օրինակ, լյարդի հիվանդությունը: Այն հայտնաբերվել է 1922 թ., ամերիկացի գենետիկ Հերման Ջոզեֆ Մյուլերի կողմից:

Տրեոնին

ԷԱԿԱՆ ԱՄԻՆԱԹԹՈՒ

Վերջին անփոխարինելի ամինաթթուն, որի մասին հարկ է հիշատակել, հայտնաբերվել է 1935 թ., ամերիկացի կենսաքիմիկոս Ուիլյամ Քամինգ Ռոուզի կողմից: Տրեոնինը կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը, բարենպաստ ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա, ինչպես նաև պայքարում է ընկճախտի դեմ, օգնում է ոսկորների ամրապնդմանը, բարենպաստ ազդեցություն է ունենում վերքերի ապաքինման վրա, պաշտպանում է լյարդը, բուժում է տարբեր հոգեկան խանգարումներ և օգնում է կոլագենի, էլաստինի և մկանային հյուսվածքների արտադրմանը:

Սելենոցիստին և Պիրոլիզին

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ

Այս երկուսը հանդիսանում են անսովոր գենետիկորեն կոդավորված ամինաթթուներ, որոնք համարվում են գենետիկ կոդում 21-րդ և 22-րդ ամինաթթուները: Սելենոցիստինը հայտնաբերվել է կենսաքիմիկոս Սրեզա Սթադմանի կողմից, իսկ պիրոլիզինը՝ միկրոկենսաբան Ջոզեֆ Կրզիքիլի և քիմիկոս Մայքլ Չանի կողմից: