Հայերեն
ENGLISH
Русский
Española
中文

Պրիբիոտիկներ, Պրոբիոտիկներ և Հակաբիոտիկներ

ԻՆՉՈ՞ՒՄ Է ԴՐԱՆՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդիկ և կենդանիները կիսում են իրենց օրգանիզը տրիլիոնավոր միկրոբների հետ: Նրանք համատեղ գոյակցում են միկրոբիում, որը բաղկացած է արխեաների, բակտերիաների, սնկերի և վիրուսների գրեթե 1,000 տեսակներից, որոնք հանդիսանում են առողջության յուրաքանչյուր կողմը կառավարող և օրգանիզմի գործունեությունը հստակորեն ապահովող ինչպես բարենպաստ, այնպես էլ՝ վնասակար օրգանիզմներ: Նպատակն այն է, որպեսզի այս միկրոբային էկոհամակագը պահպանվի առողջ և բալանսավորված, օգտագործելով պրիբիոտիկներ և պրոբիոտիկներ: Պրիբիոտիկներն իրենցից ներկայացնում են դիետիկ մանրաթելեր, որոնք սնվում են բարենպաստ բակտերիաներով: Պրոբիոտիկներն իրենցից ներկայացնում են բարենպաստ բակտերիաներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը՝ պայքարելով վնասակար բակտերիաների դեմ: Հակաբիոտիկներն իրենցից ներկայացնում են հակամիկրոբային նյութեր, որոնք սպանում են բակտերիաները կամ կանխում են դրանց բազմացումը:

Հակաբիոտիկների մեծամասնությունը օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության մեջ՝ կենդանիների աճը խթանելու և վիրուսները վերացնելու նպատակով: Խնդիրը կայանում է նրանում, որ որքան ավելի շատ ենք մենք դրանց օգտագործում, այնքան ավելի արագ են բակտերիաները զարգանում և ինքնապաշտպանական հատկությունները, որի արդյունքում դա դառնում է անզսպելի: Պրոբիոտիկներն այդ առումով կատարյալ լուծում են, սակայն դրանց թողարկումը ծախսատար է, և ինչպես բոլորին է հայտնի՝ շատ բարդ: Այդ իսկ պատճառով էլ անասնապահությունը գերադասում են գնալ դեպի էժան հակաբիոտիկների։ Այս ոլորտը մի այնպիսի էկոլոգիապես հուսալի, արդյունավետ և հասանելի այլընտրանքի կարիք է զգում, որը կկարողանար բավարարել արտադրական պահանջները: Սա հենց այն է, ինչին հասել է Միրայը՝ հայ միկրոկենսաբան Ալեքսանդր Սելիմյանի նորարարական հայտնագործության շնորհիվ: Հասկանալու համար, թե ինչպե՞ս նա կարողացավ լուծել այս խնդիրը, մեզ անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ, թե ինչպես են գործում պրիբիոտիկները, պրիբիոտիկներն ու հակաբիոտիկները:

Պրիբիոտիկներ և Պրոբիոտիկներ

Պրոբիոտիկ բառն առաջացել է լատիներեն <պրո> (համար) և հունարեն <բիոս> (կյանք) բառերից: ՄԱԿ-ը սահմանել է այն, որպես <կենդանի միկրոօրգանիզմներ, որոնք ադեկվատ քանակությամբ նշանակման դեպքում օրգանիզմի առողջության վրա բարենպաստ են ազդում>: Մարդիկ հասկացել են պրոբիոտիկների թերապևտիկ առավելությունները և հազարավոր տարիների ընթացքում հիվանդությունների բուժման համար սնվել են ֆերմենտացված մթերքներով: Ֆրանսիացի գիտնական Լուի Պասերը վերջնականապես բացատրություն տվեց այն բանին, թե ինչպես և ինչու է դա հնարավոր գիտական տեսանկյունից, 19-րդ դարի ընթացքում: Նրա աշխատությունը հանգեցրեց գիտության ոլորտում բազմաթիվ ուղղությունների ծագմանը և պարարտ հող նախապատրաստեց ժամանակակից կենսաբանության և կենսաքիմիայի համար: Այդ իսկ պատճառով էլ Պաստերը համարվում է միկրոկենսաբանության հայրը, իսկ ռուս կենդանաբան Իլյա Մեչնիկովը՝ պրոբիոտիկների հայրը: Վերջինս 28 տարիների ընթացքում աշխատել է Պաստերի ինստիտուտում, Փարիզում և առաջինն էր, ով առաջ քաշեց հիպոթեզն այն մասին, որ որոշ բակտերիաներ օգտակար են մարդկանց համար և կարող են ճնշել վնասակար բակտերիաներին:

Պրոբիոտիկները ստեղծվել են ֆերմենտացման միջոցով: Ամենասովորական պրոբիոտիկը դա յոգուրտն է, որը պատրաստված է տարբեր բակտերիաներով կաթը խմորելու օգնությամբ: Չնայած այն բանին, որ բազմաթիվ տեսակի բակտերիաներ են դասակարգվում որպես պրոբիոտիկներ, այնուամենայնիվ դրանց հիմնականները ելնում են երկու խմբերից, իսկ ավելի կոնկրետ՝ բիֆիդոբակտերիաներից և լակտոբակտերիաներից, որոնք հայտնաբերվել են կաթնամթերքներում և սնդամթերքի այնպիսի այլ ֆերմենտացված տեսակներում, ինչպիսիք են թթու դրած կաղամբը և քիմչին: Յուրաքանչյուր պրոբիոտիկ առաջարկում է տարբեր առավելություններ և արդյունքները տատանվում են, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ իր մեջ ընդունում է առանձնահատուկ միկրոբիոմ կամ բակտերիաների միասնություն:

Երբ մենք սնվում ենք, սննդի միայն մի մասն է ունակ մարսվելու: Չմարսվող մասերը տեղաշարվում են մարսողական համակարգի միջով, սնվելով օրգանիզմում առկա միկրոբներով, ինչպես նաև՝ դրանք իրենց հետ կրելով: Վերջիններս կոչվում են պրեբիոտիկներ և դրանք սահմանվել են 1995 թ. Գլեն Գիբսոնի և Մարսել Ռոբերֆրոյդի կողմից: Պրեբիոտիկների հայեցակարգը լայնորեն ընդունվել է գիտական հանրության կողմից և հիմնարար ազդեցություն է ունեցել որովայնի առողջության հետազոտությունների վրա: Կարճ ասած, մեր օրգանիզմները նման են բակտերիաների համար նախատեսված հյուրանոցների, որտեղ այդ բակտերիաները գրանցվում են՝ սնունդ գտնելու և հանգստանալու նպատակով, մինչև կշարունակեն իրենց տեղաշարժերը: Դրանց գործունեությունը կարգավորում է մեր առողջությունը, ապահովում է մեր կենսագործունեությունը: Երբ մենք լավ ենք վերաբերվում դրանց, կերակրելով դրանց պրեբիոտիկներով, դրանք էլ լավ հոգ են տանում մեր մասին: Յուրաքանչյուր բակտերիա ունի իր առանձնահատուկ հատկությունները, և երբ մենք պրոբիոտիկների օգնությամբ դրանց ծանոթացնում ենք այլ բակտերիաների հետ, դրանք միասին կազմավորում են բացառիկ փոխհարաբերություններ և այդ փոխհարաբերությունների շնորհիվ էլ միկրոկենսաբանները կարող են ակտիվացնել հատուկ ունակություններ, որոնք կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մեր ողջ մոլորակի վրա:

Հակաբիոտիկներ

Հակաբիոտիկները, ինչպիսին են բորբոսը կամ բուսական էքստրակտը, հազարամյակներ շարունակ օգտագործվում էին ինֆեկցիաները բուժելու նպատակով, սակայն մենք միայն կարողացանք պարզաբանել, որ դրանք առաջացել էին բակտերիաների կողմից 19-րդ դարում: Բակտերիալ ինֆեկցիաները, որոնք մենք այժմ միայն համարում ենք բուժման ենթակա մի բան, մարդկանց մահացության առաջին պատճան էին մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ գիտնականները սկսեցին գործնականորեն ուսումնասիրել հակաբակտերիալ քիմիկատները: Գերմանացի բժիշկ Պաուլ Էրլիխը նկատել էր, որ միայն որոշ քիմիական ներկանյութեր են, որ գունավորում են բակտերիալ բջիջների մի մասը, սակայն ոչ՝ մնացածները: Նա եկավ այն եզրահանգման, որ համաձայն այդ սկզբունքին, կարելի է ստեղծել այնպիսի նյութեր, որոնք կարող են սպանել որոշ բակտերիաների ըստ ընտրության, սակայն վնաս չպատճառելով մյուս բջիջներին: 1909-ին նա հայտնաբերեց, որ սալվարսան անվանումը ստացած քիմիկատը արդյունավետ միջոց է սիֆիլիսի բուժման համար: Այն դարձավ առաջին ժաամնակակից հակաբիոտիկը, սակայն Էրլիխը իր հայտնագործությանը վերաբերվեց որպես <քիմիաթերապիայի>, քանի որ ինքն օգտագործել էր քիմիկատ՝ բուժման նպատակով:

<Հակաբիոտիկ> բառն առաջին անգամ օգտագործվել է դրանից ավելի քան 30 տարի անց ուկրաինա-ամերիկյան ծագմամբ գյուտարար և միկրոկենսաբան Սելման Ուաքսմանի կողմից, ով իր ողջ կյանքի ընթացքում հասցրել է հայտնաբերել ավելի քան 20 հակաբիոտիկ: 1928 թ. վերջապես Ալեքսանդր Ֆլեմինգը առաաջին անգամ հայտնաբերեց Պենիցիլին կոչվող հակաբիոտիկը, երբ նկատեց, որ իր լաբորատորիայում բակտերիաները չեն աճի գտնվելով այն սնկի կողքին, որը պատահաբար հայտնվել էր իր փորձարկումներում: Սունկը թողարկում էր փոքր մոլեկուլ, որը ներթափանցել էր դրա շուրջը ձևավորված Պետրիի գել, և Ֆլեմինգն անվանեց այս հեղումը «բորբոսի հյութ»: Նա հասկացավ, որ այս նյութն իր շուրջը սպանում էր բակտերիաներին: Հետագայում նա հայտնաբերեց, որ սունկը իրենից ներկայացնում է նույն այն երկնագույն-կանաչ սունկը, որը առաջանում է հին հացի վրա: Այս հայտնագործության համար նա արժանացավ Նոբելյան մրցանակի 1945 թ., և այն մարդկությանը օգնեց գործի դնել հակաբիոտիկների առաջին զանգվածային արտադրությունը:

Հակաբիոտիկները գործում են բակտերիաներում կենսական գործընթացները արգելափակելու օգնությամբ, դրանով սպանելով բակտերիաները կամ խոչընդոտելով դրանց բազմացմանը: Դա օգնում է իմունային համակարգին՝ պայքարել բակտերիալ ինֆեկցիաների դեմ: Հակաբիոտիկների լայն ընտրանին, ինչպիսիք են ամոքսիցիլինը և գենտամիցինը, ազդում է բակտերիաների լայն սանդղակի վրա, իսկ միևնույն ժամանակ հակաբիոտիկների նեղ ընտրանին, ինչպիսին է պենիցիլինը, ազդում է միայն մի շարք այլ բակտերիաների վրա: Հակաբիոտիկները բավական արդյունավետ միջոց են, քանի որ ուղղված են միայն բակտերիալ բջիջների վրա: Դրանք չեն ազդում վիրուսների, սնկերի, պարազիտների, կամ մարդկային բջիջների վրա: Այնուամենայնիվ, տսնամյակներով չարաշահելուց հետո, այժմ մենք բախվում ենք գերբուքերի, որոնք սկսել են դիմադրել գրեթե բոլոր հակաբիոտիկներին: Սովորական հիվանդությունները դարձել են անբուժելի, ինչը շուտով կհանգեցնի տարեկան միլիոնավոր մահերի: Իր նոբելյան ճառում Ֆլեմինգը զգուշացրել է աշխարհին հակաբիոտիկների չարաշահումից բխող վտանգների մասին: Իր հայտնագործությունից տարիներ անց նա արդեն հասցրել էր նկատել, որ իր լաբորատորիայում բակտերիաները դառնում են կայուն պենիցիլինի ազդեցության նկատմամբ:

Նոր դասի հակաբիոտիկների մշակումը շատ բարդ է: Հեշտ է գտնել քիմիկատներ, որոնք սպանում են բակտերիաներին, սակայն այդքան հեշտ չէ գտնել այնպիսի նյութեր, որոնք կարող են օգտագործվել որպես դեղորայք, անգամ եթե հետազոտողներին անսպառ ռեսուրսներ տրամադրվեն: Հակաբիոտիկների նորագույն դասի ամենավերջին հայտնագորոծությունը տեղի ունեցավ 1987 թ., և երբ բակտերիան դարձավ կայուն առանձնահատուկ դեղորայքի նկատմամբ, այն սկսեց աստիճանաբար ձեռք բերել կայունություն նաև նույն դասի մյուս դեղորայքների նկատմամբ: Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը իրենից ներկայացնում է գլոբալ ճգնաժամ, և այդ հիմնախնդիրը ծագեց գյուղատնտեսական արտադրության պատճառով: Ֆերմերներն օգտագործում են հակաբիոտիկներ սկսած 1950-ականներից, որի նպատակը հիվանդությունների կանխումն է և արտադրական պահանջներով պայմանավորված կենդանիների արագ աճը: Այդ դեղորայքի տեսականու մեծամասնությունը մուտք են գործում օրգանիզմ կերի կամ ջրի միջոցով: Դա ոչ միայն ազդում է մսի որակի վրա, այլև՝ թույլ է տալիս գերբուքերին թափանցել սննդային շղթայի մեջ և սպառնալ սպառողների պահանջներին: Հակաբիոտիկների մեծամասնությունը օգտագործվում է ֆերմերային կենդանիների համար, սակայն մսամթերքի արտադրությունը չի ընդունում ոչ մի կանոն դեղորայքի օգտագործման վերաբերյալ և մերժում է այն հանգամանքը, որ առկա են կողմնակի ազդեցություններ: Գյուղատնտեսական արտադրությունը իրենից ներկայացնում է գերվտանգավոր և գերշահութաբեր մի ոլորտ: Այսպիսով, այդ ոլորտը փոխելու միակ եղանակը՝ դա էկոլոգիապես ձեռնտու այնպիսի մթերքների մշակումն է, որոնք օգտակար կլինեն բիզնեսին:

Հայպրոֆիդ