Հայերեն
ENGLISH
Русский
Española
中文

Ջերմոցային Գազեր

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՆՐԱՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՄՈԼՈՐԱԿԸ ԵՎ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՒՄ ՆՐԱՆ

Ֆերմերները օգտագործում են ջերմոցները բույսեր աճեցնելու նպատակով, իսկ այդ բույսերը կարիք ունեն ցուրտ եղանակից պաշտպանված լինելու՝ շնորհիվ արևի լույսով թափանցող ջերմության ընկալման: Երկրագնդի մթնոլորտում առկա գազերը ընկալում են ջերմությունը նույն այդ եղանակով՝ մեր մոլորակի վրա կյանքն ապահովելու նպատակով: Ահա թե ինչու են նրանք անվանվում ջերմոցային գազեր: Դրանց ճիշտ քանակությունը պաշտպանում է Երկրագունդը սառչելուց: Իսկ ահա դրանց ոչ ճիշտ քանակությունը վերածում է Երկրագունդը վառարանի և բառացիոներ նախապատրաստում է մայր մոլորակը մահվան: Բնությունն այնպես է ստեղծված, որ այն կարգավորում է նուրբ բալանսը, հեռացնելով այնքան արտանետում, որքան որ թողարկում է: Այն նախատեսված չէ դիմակայելու այնպիսի ոլորտներին, որոնք տարեկան թողարկում են միլիարդավոր տոնանների հասնող արտանետումներ:

Գոյություն ունեն ջերմոցային գազերի տարբեր տեսակներ: Դրանց մի մասը բարձրացնում են մթնոլորֆի ընդհանուր ջերմաստիճանը: Որոշները թունավոր են: Որոշները քաղցկեղածին են: Որոշներն էլ՝ քայքայում են մթնոլորտը: Սակայն գոյություն ունեն տաս գազեր, որոնք գրավում են գիտնականների ուշադրությունն ամենից շատ, և վերջիններս նախագծել են «Գլոբալ տաքացման ներուժ» (կամ GWP) սանդղակը, որպեսզի հնարավորություն ունենան համեմատել յուրաքանչյուր գազի ազդեցությունը գլոբալ տաքացման վրա: Այդ սանդղակը չափում է, թե որքանով է տվյալ գազի մեկ տոնայի արտանետումների էներգիան ունակ ընկալելու որոշակի ժամանակահատվածի ընթացքում՝ համեմատած ածխաթթու գազի մեկ տոնայի արտանետումների հետ: Այսպիսով, որքան ավելի բարձր է GWP-ի թվանշանը, այնքան ավելի բարձր կլինի այն ներուժը, որով գազը կտաքացնի Երկրագունդը՝ համեմատած CO2-ի հետ նույն ժամանակահատվածում:

Ածխաթթու Գազ CO2

Բոլոր ջերմոցային գազերից, CO2-ը հանդիսանում է կլիմայի փոփոխության վրա ազդող ամենակարևոր և հիմնական գործոնը: Մարդկային գործունեության արդյունքում յուրաքանչյուր տարի մթնոլորտ է արտանետվում տասնյակ միլիարդավոր տոնա էմիսիա, և դա տեղի է ունենում արդյունահանվող վառելիքի, պինդ թափոնների, ծառերի և այլ կենսաբանական նյութերի այրման պատճառով: Բնությունը մթնոլորտից հեռացնում է ածխաթթու գազը և մյուս վնասակար գազերը՝ դրանք կլանելով օդից, որպեսզի թթվածին թողարկի: Սակայն երբ գյուղատնտեսական արտադրությունը հատում է միլիարդավոր ծառեր, դրա հետևանքով արտանետվում է, ըստ հաշվարկների, տարեկան 2,4 միլիարդ տոնա CO2: Ածխաթթու գազի վատագույն հատկությունը կայանում է այն նրանում, որ այդ գազը մնում է մթնոլորտում մի քանի սերունդներ շարունակ։ Այն բանից հետո, երբ CO2-ի մի ինչ որ քանակություն արտանետվում է մթնոլորտ, դրա 40% -ը մնում է այնտեղ հարյուրավոր տարիներ, 20%-ը՝ հազարավոր տարիներ, իսկ 10%-ը՝ 10,000 տարիների ընթացքում:

Մեթան CH4

Մարդկությունը առաջացնում է ավելի շատ ածխաթթու գազ, քան մեթան, սակայն վերջինս ավելի վտանգավոր է, քանի որ CH4-ի մեկ մոլեկուլը համարժեք է CO2-ի 25 մոլեկուլներին։ Մոտավորապես տաս տարիների ընթացքում մեթանը սկսել է տաքացնել մոլորակը 80 անգամ ավելի շատ, քան ածխաթթու գազը: Դրանից բացի, CH4-ի յուրաքանչյուր մոլեկուլ վերածվում է CO2-ի մթնոլորտի թթվայնացման պատճառով, և պահպանվում է այդպես արդեն մեկ դար: Անասնապահությունը և դրա արտադրանքը հանդիսանում են մեթանի թողարկման գլխավոր գործոնը: Այսօր  CO2-ի և CH4-ի մակարդակները գտնվում են բարձրագույն կետում՝ գրեթե կես միլիոն տարիների հաշվարկով:

Ազոտի Օքսիդ N20

Ազոտի օքսիդը թողարկվում է արդյունաբերական արտադրության, կոյուղու մաքրման, հանքային վառելիքի այրման և գյուղատնտեսական պարարտանյութերի քայքայման հետևանքով: N20-ն ունի 298 անգամ ավելի շատ քայքայիչ ազդեցություն, քան՝ CO2-ը և պահպանվում է մթնոլորտում մինչև 114 տարի:

Դիքլորդիֆտորմեթան CCl2F2 և Քլորդիֆտորմեթան CHClF2

Օգտագործված լինելով որպես սառեցնող նյութեր, այս երկու գազերը այնքան վտագավոր են, որ ԱՄՆ-ը և Եվրոպան արգելել են դրանց արտադրությունը՝ Երկրագնդի օզոնային շերտը քայքայելու և դրա հետևանքով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին ներթափանցելուն նպաստելու պատճառով: Դիքլորդիֆտորմեթանի ազդեցության տևողությունը 102 տարի է, իսկ քլորդիֆտորմեթանինը՝ ընդամենը՝ 17 տարի, սակայն այն ամենը, որը ենթարկվում է վերջինիս ազդեցությանը, կարող է շատ ավելի ուժեղ թունավոր ազդեցությունների ենթարկվել:

Տետրաֆտորէթան CF4

Մեկ այլ սառեցնող նյութ՝ տետրաֆտորէթանը չի քայքայում օզոնը, սակայն պահպանվում է 50,000 տարի: Այնուամենայնիվ, այն անդրադարձնում է ջերմությունը բավական արդյունավետ: Բարեբախտաբար, այսօրվա դրությամբ, դրա չափազանց քիչ քանակություն է մարդկային գործունեության պատճառով արտանետվում է մթնոլորտ: Այնուամենայնիվ, քանի որ դիքլորդիֆտորմեթանը և քլորդիֆտորմեթանը այլևս չեն օգտագործվում որպես սառեցնող նյութ, գնալով ավելի շատ CF4 է արտանետվում մթնոլորտ տարեկան կտրվածքով, ինչը հանգեցնում է զգալի գլոբալ տաքացման:

Հեքսաֆտորէթան C2F6

Հեքսաֆտորէթանը օգտագործվում է կիսահաղորդիչների արտադրության մեջ: Այն պահպանվում է 10,000 տարի և ունի GWP-ի ահռելի՝ 9,200 միավոր: Միչև արդյունաբերության ժամանակահատվածը, այս գազը գոյություն ուներ մթնոլորտում: Դրա շնորհիվ, այսօրվա դրությամբ դրա անհրաժեշտության կարիքը մեծ չէ, սակայն ինչպես և տետրաֆտորէթանի դեպքում էր, C2F6-ի պահանջարկը գնալով մեծանում է և դառնում սպառնալիք։

Ծծմբի Հեկսաֆտորիդ SF6

Ծծմբի հեկսաֆտորիդն օգտագործվում է որպես էլեկտրամեկուսիչ: Դրա մթնոլորտային ծառայության ժամկետը կազմում է 3,200 տարի, և այն 23,900 անգամ ավելի ուժեղ է, քան ածխաթթու գազը: SF6-ը համարվում է հայտնի ջերմոցային գազերից ամենավտանգավորներից մեկը: Այն արգելված է որպես ինդիկատորային գազ և դրա կիրառությունը սահմանափակված է բարձր լարմամբ, սակայն, դժբախտաբար, այն ներկայումս գնալով հանրահայտ է դառնում:

Ազոտի Տրիֆտորիդ NF3

NF3-ը թողարկվում է արտադրական գազի և քիմիական ընկերությունների կողմից: Այն իրենից ներկայացնում է ջերմոցային գազի մեկ այլ տեսակ, որը քայքայում է օզոնային շերտը և պահպանվում է մթնոլորտում մինչև 740 տարի:

Օզոն O3

Օզոնը ներկայաված է երկու ձևով՝ ստրատոսֆերիկ և տրոպոսֆերիկ: Ստրատոսֆերիկ օզոնը առաջանում է բնականորեն՝ արևի էներգիան արգելափակելու և Երկրագնդի բնակիչներին ուժեղ ճառագայթյունից պաշտպանելու համար: Մյուս կողմից, տրոպոսֆերիկ օզոնը թողարկվում է արտադրական ձեռնարկությունների, քիմիական լուծիչների կողմից, ինչպես նաև՝ հանքային վառելիքի այրման արդյունքում: Այն արտացոլում է մակերևույթից ջերմությունը կամ ջերմային էներգիան՝ ետ դեպի Երկրագնդի կողմը և պաշտպանում է այդ էներգիան բաց տարածություն արտանետելուց։ Երբ O3-ը խառնվում է ածխածնի երկօքսիդի հետ, այդ համակցության արդյունքում ստացվում է մշուշ:

Ջրի Գոլորշի H2O

Ջուրն ինքնին վնաս չի հասցնում մոլորակին, սակայն քանի որ մեր մոլորակը գնալով ավելի ու ավելի է տաքանում, սառույցը հալչում է և ջուրն էլ գոլորշիանում: Այդ ջրային գոլորշին պահպանվում է մթնոլորտի ստորին շերտերում, կլանելով ինֆրակարմիր ճառագայթները վանելով այն ներքև դեպի երկրի մակերևույթ: Այդպիսով, այն միաժամանակ հանդիսանում է գլոբալ տաքացման թե՛ ախտանիշ, և թե՝ զանգվածային կատալիզատոր:

Գոյություն ունեն ջերմոցային գազերի հազարավոր այլ տեսակներ, սակայն դրանց մեծամասնությունը առկա են մթնոլորտում փոքր չափաբաժիններով և առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում: Այնուամենայնիվ, վերը թվարկված գազերը ունեն մոլորաի վրա կյանքը դադարեցնելու ունակություն, ինչպես մենք դա լսում ենք վերջին տասնամյակների ընթացքում: Ահա թե ինչու մեր նպատակն էապես  կրճատել ջերմոցային գազերի արտանետումները և վերականգնել բնական բալանսը Երկրագնդի վրա՝ այնպիսի նորարարական պրոբիոտիկների մշակման միջոցով, որոնք ողջ աշխարհով մեկ կկարողանան վերափոխել սննդամթերքի պատրաստման և սպառման եղանակները:    

Հայպրոֆիդ