Միրայ

Կենսատեխնոլոգիա

Հայերեն
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Վերականգնել Մոլորակի Բնական Հավասարակշռությունը

1919 թ. հունգարացի գյուղատնտեսական ինժեները աշխարհին ներկանացրեց կենսատեխնոլոգիան, ինչպես նաև՝ ծանոթացրեց օգտակար մթերքների ստեղծման համար կենդանի օրգանիզմների օգտագործման, արտադրական խնդիրների կատարման և գլոբալ հարցերի լուծման գիտության հետ: Մեկ դար անց, Միրայն օգտագործում է կենսատեխնոլոգիան՝ այնպիսի նորարարական պրոբիոտիկների մշակման շնորհիվ Երկրագնդի բնական բալանսը վերականգնելու համար, որոնք ողջ աշխարհով մեկ կկարողանան վերափոխել սննդամթերքի պատրաստման  և սպառման եղանակները: Այդ ամենը սկսվեց 1990-ականներին, երբ համաշխահային ճանաչում վայելող հայ միկրոկենսաբան Ալեքսանդր Սելիմյանը հայտնագործեց կաթնաթթվային բակտերիաների միջոցով գյուղատնտեսկան արտադրության վերափոխման եղանակները: Նրա բացառիկ հետազոտությունը հանգեցրեց մեր պրոբիոտիկների ստեղծմանը, որոնք այսօր օգնում են կերտել կայուն և անվտանգ ապագա: Շարունակեք →

ներկայացնում ենք

Հայպրոբիոտիկներ

Մարդիկ և կենդանիները կիսում են իրենց օրգանիզմը տրիլիոնավոր միկրոբների հետ: Վերջիններս իրենցից ներկայացնում են ինչպես բարենպաստ, այնպես էլ՝ վնասակար օրգանիզմներ, որոնք վերահսկում են մեր առողջության բոլոր կողմերը և ապահովում են մեր օրգանիզմի ճիշտ գործունեությունը: Պրիբիոտիկները իրենցից ներկայացնում են սննդային մանրաթելեր, որոնք սնվում են բարենպաստ բակտերիաներով: Պրոբիոտիկները իրենցից ներկայացնում են բարենպաստ բակտերիաներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը՝ պայքարելով վնասակար բակտերիաների դեմ: Հակաբիոտիկները իրենցից ներկայացնում են հակամիկրոբային նյութեր, որոնք սպանում են բակտերիաները կամ կանխում դրանց բազմացումը: Շարունակեք →

Հայպրոբիոտիկ տերմինը առաջարկվել է ձեռնարկատեր Սարգիս Բունիաթյանի կողմից, միկրոօրգանիզմները բացատրելու համար, որոնք արտադրական ազդեցություն են ունենում՝ բարելավելով կենդանի էակների առողջությունը: Հայպրոֆիդը հանդիսանում է առաջին հայպրոբիոտիկը, որը կարող է օրգանապես խթանել կենդանիների աճը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և փոխարինել հակաբիոտիկներին արդյունաբերաան մակարդակի վրա:

Հայպրոֆիդ

ՄԵՐ ՊՐՈԲԻՈՏԻԿԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեր Երկրագունդը չափից ավելի շահագործված է, աղտոտված և վերածվել է մի ահռելի ֆերմայի: Ցավոք, այդ ֆերմաների երեք քարորդը չեն օգտագործվում մարդկանց կարիքների համար նախատեսվող հացահատիկի, մրգերի ու բանջարեղենի աճեցման համար, այլ՝ կենսավառելիքի ստեղծման և այնպիսի միլիարդավոր կենդնիների աճեցման համար, որոնցով այսօր մարդիկ սնվում են: Գյուղատնտեսական արտադրությունը , ինչպես հայտնի է, չի կարգավորվում և հանդիսանում է մեր մոլորակի ամենամեծ աղտոտողը: Շարունակեք →

Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում նվաճումները հնարավորություն տվեցին կորպորացիաներին զանգվածաբար աճեցնել կենդանիների սկսած 1920-ականներից: Մսի մեծ մասն այսօր մեզ է հասնում գործարանային ֆերմաներից, սակայն եղանակը, որով այդ ահռելի արդյունաբերական ֆերմաներն աշխատում են, մեր օրերում զգաիորեն փոփոխվել է: Հայպրոֆիդը հնարավորություն է տալիս ֆերմերներին սկսել աշխատել ավելի արդյունավետ, գիտակից և կայուն ձևով:

100% Բնական

Մեր պրոբիոտիկը պատրաստված է կովի կաթից և բացարձակապես իր մեջ չի պարունակում ոչ մի քիմիական նյութ: Այն միանգամայն անվտանգ է ինչպես մարդկանց այնպես ել կենդանիների համար:

Նվազեցնում է Արտանետումները

Հայպրոֆիդը հեռացնում է տոքսիկ հոտերը և 50%-ով նվազեցնում ջերմոցային գազերի արտանետումների քանակը, ինչպիսիք են մեթանն ու ամոնիակը:

Փոխարինում է Հակաբիոտիկներին

Հայպրոֆիդը օրգանապես ամրապնդում է կենդանիների իմունային համակարգը, հավասարակշռում է նրանց միկրոբիոմը, խթանում է ախորժակն ու կանխում բազմաթիվ հիվանդություններ:

Թափոնները Վերածում են Արժեքավոր Գոմաղբի

Դուք կարող եք այլևս չանհանգստանալ կենդանիների թունավոր արտաթորանքի մասին, քանի որ Հայպրոֆիդը վերածում է այն առողջ գոմաղբի՝ անմիջապես կենդանու մարսողական համակարգում։

Ավելի Ցածր Շահագործման Ծախսեր

Հայպրոֆիդը զգալիորեն նվազեցնում է օդափոխանակության և թափոնների վերամշակման ծախսերը, խոնավության մակարդակը, ինչպես նաև՝ գյուղատնտեսական կենդանիների կողմից ընդունվող կերի և ջրի քանակությունը:

Նպաստում է Աճին և Որակին

Հայպրոֆիդը ապահովում է միլիարդավոր ամինաթթուներ, որոնք խթանում են կենդանիների աճը 15%-ով և հնարավորություն տալիս արտադրել համով բարձրորակ միս:

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

Հայպրոհումուս

ԱԽՏՈՏՄԱՆ ՄԵՐ ՅՈՒՐՈՐԻՆԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ

Գյուղատնտեսական արտադրանքը կիրառում է քիմիական պարարտանյութեր ՝ արտադրանքի արհեստական խթանման համար, որոնք քայքայում են հողը և թունավորում սննդի ողջ շղթան: Բիոհումուսը իրենից ներկայացնում է օրգանական պարարտանյութ, որը կարող է շրջակա միջավայրի քայքայման այդ շրջափուլը հակառակ ուղղությամբ պտտել: Այն մշակվում է կարմիր որդերի միջոցով, որոնք չափազանց արդյունավետ և արագ կերպով վերամշակում են օրգանական թափոնները և թողարկում են առավել արդյունավեր պարարտանյութ: Երբ գյուղատնտեսական կենդանիները սպառում են մեր պրոբիոտիկը, նրանց տոքսիկ թափոնները վերածվում են առողջ գոմաղբի՝ անմիջականորեն նրանց մարսողական համակարգում: Այս պրոցեսի շնորհիվ, գոմաղբը հարստանում է մեր կաթնաթթվային բակտերիաներով և երբ կերակրում ենք անձրևաորդերին, վերջիններս աճում են ավելի առողջ և բազմանում են ավելի արագ, ինչի արդյունքում էլ թողարկվում է մեր գերծանրաբեռնված կենսահումուսային պարարտանյութը:

Հայպպրոհումուսը իր մեջ չի պարունակում պաթոգեններ, մոլախոտերի սերմեր կամ քիմիական հավելումներ: Փոխարենը, այն պարունակում է բոլոր այն միկրոտարրերը, որոնք միայն օգտակար են հողի համար, ինչպիսիք են ամինաթթուները, ֆերմենտները, բնական հակաբիոտիկները, վիտամինները, աճի հորմոնները, կինետին և հիգերելին, ինչպես նաև՝ այնպիսի տարրեր, որոնք ունեն հողի ներսում օդի փոխարինիչի ազդեցություն, ինչպիսիք են հումատներն ու ֆուլվատները: Արդյունքում, հացահատիկային մշակույթները աճում են ավելի արագ, առողջ և ավելի համեղ են և դրա հետ մեկտեղ՝ պարունակում են շատ ավելի վիտամիններ, սպիտակուցներ, շաքար և ֆուլվատ:

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ