Հայերեն
ENGLISH
Русский
Española
中文

Գյուղատնտեսական Արտադրություն

21-ՐԴ ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐԸ

ԱՀԱ ԵՎ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ

Երկրագունդը գերշահագործված է, աղտոտված և պարզապես վերածվել է մի ահռելի արդյունաբերական ֆերմայի:

Ցավոք, այդ ֆերմաների երեք քառորդը չեն ծառայում մարդկանց կարիքները հոգալուն ուղղված՝ հացահատիկի, մրգերի և բանջարեղենի աճեցման համար, այլ նպատակ ունի ստեղծել կենսավառելիք և օժանդակել հարյուր միլիարդավոր էակների, որոնոցով մարդիկ սնվում են: Այդ ոլորտը դաժանաբար խախտել է կենսորոլտը, ստեղծելով սպառման կործանարար մի շրջափուլ՝ կլիմայի փոփոխման, անտառների հատման, օվկիանոսի թթվայնացման, հողի քայքայման, շրջակա միջավայրի աղտոտման, չափից ավելի ձուկ որսալու, որսի և, որ ամենից վատն է՝ գործարանային գյուղատնտեսության միջոցով:

Սովը վրա է հասնում աղքատության, անհավասարության և գյուղատնտեսության և քաղաքականության անարդյունավետության արդյունքում, այլ ոչ թե՝ սակավության: Վերջին երկու տասնամյակների ընթացքում սննդամթերքի համաշխարհային արտադրության տեմպերը աճել են այնքան արագ, որ աշխահն արդեն արտադրում է բավարար քանաության սնունդ՝ 10 միլիարդ մարդու հաշվարկով: Այդպիսով, մինչև 2050 թ. սննդամթերքի ծավալը կրկնապատկելու կոչը կիրառելի կլինի միայն այն դեպքում, եթե մենք շարունակենք նախապատվություն տալ կենդնիներին ու մեքենաներին, փոխանակ հիշելու սոված մարդկանց մասին:

Երկրագնդի մշակովի հողերը հյուծվում են աղետալի թափով այն պատճառով, որ իրենց վրա են պահում անասուններին ու դրանց կերը միայն: Ներկայումս այդ մակերևույթները զբաղեցնում են Երկրագնդի՝ սառույցից ազատ ողջ տարածքների 1/3-ը և սպառում են աշխարհի խմելու ջրի 2/3-ը: Այդպիսով, ավելի շատ անասուններ բազմացնելու միակ միջոցը մնում է անտառածածք տարածքների հատումը միայն։ Գործարանային ֆերմերությունը պատասխանատու է Ամազոնիայի 91%-ով քայքայման համար: Վերջին չորս տասնամյակների ընթացքում Երկրագնդի վրա ամենամեծ անձրևային անտառը կրճատվել է ավելի քան 20%-ով և այսօր ել շարունակվում է կրճատվել։ Ծառերը օդից կլանում են ածխաթթու գազ (CO2) և այլ վնասակար գազեր՝ շրջակա միջավայրի համար թթվածին թողարկելու համար: Ծառերի հատումը ամեն տարի հանգեցնում է մոտ 2,4 մլրդ. տոնա СО2-ի արտանետման: Եթե մենք կորցնում ենք ծառերի բավարար քանակություն, բնությունը շուտով ունակ չի լինի պահպանել բալանսը: Նման տեմպերի դեպքում մարդկությունը տասնամյակների ընթացքում կհասնի անհակադարձելիության կետին:Միլիարդավոր տարիների ընթացքում տեղի ունեցած էվոլյուցիայից հետո, այժմ Երկրագունդը կենսապահովման համար գտնվում է վեցերորդ զանգվածային վերացման եզրին ոչ թե <կլիմայի փոփոխման>, այլ՝ ավելի քան 7 մլրդ մարդկանց կողմից իրականացվող կլիմայի քայքայման: Կենսաբազմազանությունը իրենից ներկայացնում է օրգանական ռեսուրս, որն այնքան է հակված սպառնալիքի տակ հայտնվելուն, որ փորձագետների կարծիքով, մինչև 2050 թ. ծովամթերքը իսպառ կվերանա: Աշխարհում ձկնային պաշարները նվազում են, սպառվել են կամ գտնվում են վտանգավոր անկման վիճակում: Մեր եսասիրական մեթոդը հանգեցրել է բացարձակ անկայունության:

Երկրագունդը դեռ երբեք չի զգացել նման գերծանրաբեռնվածություն: Աշխարհի առաջավոր գիտնականերն ու շրջակա միջավայրի մասնագետները հավաում են, որ եթե գյուղատնտեսական արտադրությունը շարունակի զարգանալ նման տեմպերով, մեր կլիման անհակադարձելիորեն կվնասվի և կհանգեցնի էկոլոգիական շղթայական ռեակցիայի, և արդյունքում վրա կհասնի վերջը, ինչպես որ մենք արդեն գիտենք և գիտակցում ենք։ Այս դարը կդառնա մարդկության համար վերջին սահմանագիծը: Այն կլինի կամ նոր սկիզբ, կամ՝ վերջի սկիզբը: Մինչ մենք կկարողանանք աշխարհին համոզել սնվել և ապրել ավելի գիտակից, առողջ ապրելակերպով, մոլորակն այլևս գոյություն չի ունենա: Այդպիսով, մեր առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու և ճիշտ որոշում կայացնելու համար, մեզ պետք է ճիշտ պատկերացնել խնդիրը, ներքաշվելով Երկրագնդի համար ամենավնասաբեր արտադրության մեջ:

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՖԵՐՄԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է

Անկանխատեսելի և Անկառավարելի

Գործարանային ֆերմաները նախատեսված են ամենացածր հնարավոր գնով որքան հնարավոր է ավելի շատ կենդանիներ աճեցնելու համար: Նրանց բիզնեսի ռազմավարությունը նպատակ ունի խցկել հազարավորինս շատ կենդանիների փարախները, որոնցում նրանք հազիվ են կարողանում տեղաշարժվել: Նրանք արագացնում են անասունների աճը՝ օգտագործելով ծանր սպիտակուցներ, աճի հորմոններ և հավելումներ, ինչպես նաև ներարկում են հակաբիոտիկներ՝ վիրուսները վերացնելու և նրանց անկումը կանխելու նպատակով: Խնդիրը կայանում է նրանում, որ հակաբիոտիկները սահմանափակ ռեսուրս են, և որքան ավելի շատ են նրանք դա օգտագործում, այնքան ավելի արագ բակտերիան կզարգանա ինքնապաշտպանական նպատակներով և արդյունքում կդառնա անզսպելի: Հակաբիոտիկների մեծ մասն օգտագործվում է անասնապահության մեջ, սակայն վերջինս մերժում է դեղորայքի օգտագործման ցանկացած կանոն և բացառում է որևէ կողմնակի ազդեցության առկայություն:

Նման վիթխարի շինությունների շահագործումը պահանջում է ջրի և էներգիայի ահռելի քանակություն: Միայն մեկ կովի մաքրման համար և նրա թափոնների հեռացման համար պահանջվում է օրական 15 գալոն ջուր: Ջրի մեծ մասը օգտագործվում է սպանդի ժամանակ կենդանիների լվացման և մշակման համար, և այդ ջուրը այնքան աղտոտված է, որ այլևս չի կարող հետ վերադառնալ ջրային համակարգ: Այդպիսով, գործարանային ֆերմաները կիրառում են ջուրը ցանկացած եղանակով, անզսպելի չափաբաժիններով կամ կարող են այն վերածել այնպիսի պարարտանյութի, որում պարունակվում է ազոտի, ֆոսֆորի և այլ վտանգավոր ածանցյալ արտադրանքի մեծ քանակության: Կենդանիների համար կերի մեծ մասն աճեցվում է չվերամշակված գոմաղբի, սինթետիկ պարարտանյութերի և ագրեսիվ պեստիցիդների օգտագործման միջոցով, որոնք թունավորում են սննդային շղթայի յուրաքանչյուր մակարդակը:

Մսի մեծ մասն այսօր մեզ է հասնում գործարանային ֆերմաներից, այլ ոչ թե՝ կանաչ արոտավայրերից: Գործարանային ֆերմաներին թույլատրվում է դաժան վերաբերվել կենդանիների հետ, աղտոտել մոլորակը և անպատիժ դառնալ առաջատար կլիմայական ճգնաժամի ստեղծման հարցում: Մսի, թռչնեղենի և ծովային մթերքի շուկան 2025 թ. կարժենա համաշխարհային մասշտաբով ավելի քան 7 մլրդ դոլար և այն կմնա անկառավարելի։ Կառավարական գործակալությունները մշտապես զիջում են արդյունաբերության ճնշմանը և ի վիճակի չեն սահմանել ավելի խիստ կանոններ: Հանրությունը տառապում է նույնքան, որքան և կենդանիները՝ իրենց անիրազեկության պատճառով: Գործարանային ֆերմաների ներսում օդը հագեցած է մեթանով, ամոնիակով և ծծմբաջրածնային գազերով, որոնք տարածվում են հարյուրավոր մղոններ, տարվա ընթացքում թունավորելով տասնյակ հազարավոր մարդկանց:

ՄԵՆՔ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ

Կեղտի Մեջ Կորածենք

Առողջ կենդանիները թողարկում են գոմաղբ, որով հողը միայն սնուցվում է։ Անառողջ կենդանիները թողարկում են գոմաղբ, որը հարուստ է հակաբիոտիկներով, հորմոններով, բակտերիաներով, աղով, մետաղներով, նիտրատներով և պեստիցիդներով, որոնք միայն վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Այս չմշակված թափոնները պարունակում են պաթոգենների և քիմիական նստվածքների կոնցենտրատներ, որոնք 100 անգամ գերազանցում են մարդկային թափոնները: Հորմոնները չեն կարող ֆիլտրվել, և երբ կենդանիները օգտագործում են հակաբիոտիկներ, այդ հակաբիոտիկների մեծ մասը մուտք է գործում գոմաղբ առանց փոխակերպման, ինչը առաջացնում է դեղորայքի հանդեպ կայուն հզոր բզեզներ: Գործարանային ֆերմաները թողարկում են տարեկան հարյուր միլիոնավոր տոնա թափոն և մինչև 2030 թ. նրանք կգեներացնեն ավելի քան 5 մլրդ տոնա: Ի տարբերություն մարդկային թափոնների, կենդանիների թափոնները չեն թողարկվում կոյուղու տեսքով և առաջատար են մեթանի թողարկման հարցում, ինչը 80 անգամ ավել ուժեղ է տաքացնում մեր մոլորակը, քան՝ ածխաթթու գազը: Նաև թողարկվում են բազմաթիվ այլ բաղադրիչներ, ինչպիսին է ազոտի օքսիդը, որը 300 անգամ մյուսներից վնասակար է:

Անցած դարերի ընթացքում ֆերմերները օգտագործել են կենդանիների գոմաղբը որպես իրենց դաշտերի համար պարարտանյութ, սակայն գործարանային ֆերմաները գեներացնում են 130 անգամ ավելի շատ թափոն, քան ողջ մարդկությունը՝ իրար հետ միասին վերցրած, ինչը չափից ավելի շատ հողի համար, որպեսզի վերջինս կարողանա դա իր մեջ ներծծել: Մեկ կաթնատու կովը արտաթորում է այնքան խոնավ գոմաղբ, որքան 40 մարդ իրար հետ միասին վերցրած: Այդ ամենը թափվում է բնության մեջ, այն լցվում է վտանգավոր քիմիական նյութերով և բակտերիաներով, և այդ ամենը ներթափանցում է հողի մեջ ու լցվում գետերը, ծովերն ու օվկիանոսները իր հետ բերելով աղտոտվածության քայքայիչ մակարդակներ, ինչը կպահպանվի տասնամյակներ շարունակ: Կոյուղին հանգեցնում է ջրիմուռների տարածմանը, ինչը մահաբեր ազդեցություն է ունենում միլիոնավոր ձկների վրա, հյուծելով ջրի թթվածինն ու ձևավորելով <մեռյալ գոտիներ> ողջ աշխարհով մեկ, և արդյունքում այնտեղ ծովային էակներ գոյություն ունենալ պարզապես չեն կարող: Աշխարհում ամենամեծ մեռյալ գոտին գտնվում է Մեքսիկական ծոցում: Իր չափերով այն համապատասխանում է Նյու Ջերսի նահանգի զբաղեցնող տարածքին և աճում է արագ տեմպերով: Այդպիսով, ֆերմերները կերակրում են կենդանիներին տոքսիկ կերով, ինչը թողարկում է տոքսիկ թափոններ, իսկ դա էլ, իր հերթին, ավարտվում է տոքսիկ արոտավայրերով և ծովածոցերով, ինչը հիմնավորապես թունավորում է մեր մոլորակը:

Գյուղատնտեսությունն իրենից ներկայացնում է գլոբալ աշխատող մի համակարգ, կենդանի օրգանիզմ, որը կառավարում է մեր մոլորակն ու մյուս արտադրությունների համեմատ ամենից բացասաբար անդրադառնում նրա վրա: Գիտնականներն ու շրջակա միջավայրի մասնագետները ողջ աշխարհով մեկ հուսահատ պայքար են մղում իրազեկության բարձրացման համար, սակայն ժամանակի հետ հանրությունը հասկացել է, որ եթե ամեն ինչ այս կերպ շարունակվի, մոլորակը կդադարի պարզապես գոյություն ունենալուց: Ստատուս քվոն փոխելու միակ եղանակը՝ համոզել 2,4 մլրդ դոլարի եկամուտ ունեցող ոլորտին դադարեցնել մեր էկոհամակարգի կործանումը, առաջարկելով այլընտրանքային լուծումներ, ինչպիսին Հայպրոֆիդն է, որոնք կարող են և ձեռնտու լինել իրենց բիզնեսին և հնարավորինս չվնասել մեր մոլորակն ու գալիք սերունդների ապագան։

Հայպրոֆիդ